ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Պոռնիկը կտրուկ բառ է

Պոռնիկը կտրուկ բառ է
11.11.2023 | 15:51

Այդպես անվանում են փողի դիմաց սեփական մարմինը Սրան-նրան վաճառողներին:

Միշտ մտածել եմ, որ այդ բառը սկզբից առաջացել է փող չունեցող տղամարդկանց մոտ:

Իսկ ինչպե՞ս են կոչվում սեփական քյարի համար իրավապաշտպան գործունեություն ծավալողները, քյարի համար պատգամավորական լիազորությունները չկատարողները:

Ինչպե՞ս են կոչվում բանակից փախած Արցախ փրկողները:

Կուսակցական լրագրողներին ի՞նչ անուն դնես, հրահանգներ ստացող դատավորներին ի՞նչ ասես:

Պոռնիկը մեղմ բառ է նրա համեմատ, ինչ կարելի է ասել այս տականքներին:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4292

Մեկնաբանություններ